Մատչելիության հղումներ

Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 43․65 տոկոսը․ նախնական տվյալներ


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը քիչ առաջ հրապարակեց Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության նախնական տվյալները: Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է 370,323 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի՝ 848,343-ի 43․65 տոկոսը:

ԿԸՀ նախագահի խոսքով, Երևանի ավագանու նախորդ՝ 2017-ի մայիսի 14-ին անցկացված ընտրությունների համեմատ մասնակցել է 25,097 ընտրողով ավելի: Նախորդ ընտրություններին մասնակցել էր 345,226 մարդ, որը կազմում էր ընտրողների ընդհանուր թվի 40.99 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG