Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանն ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ


Արթուր Վանեցյանը զրուցում է լրագրողների հետ, 22-ը սեպտեմբերի, 2018 թ․

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովին միաձայն ֆեդերացիայի նախագահ ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, որը առաջադրված միակ թեկնածուն էր։ Իր ելույթում Վանեցյանը նշեց այն հիմնական դրույթները, որոնք կարևոր են հայկական ֆուտբոլի համար։

Նախ նշեց՝ ֆուտբոլը բոլորի համար է, և յուրաքանչյուր համայնք գոնե մեկ խաղադաշտ է ունենալու, մարդկանց թույլ են տալու զբաղվել ֆուտբոլով։ Մարզերում ֆուտբոլով զբաղվելը Վանեցյանն առաջնահերթ է համարում: «Առաջնահերթություն ենք համարում համակարգ ստեղծելը, որպեսզի հույսը չդնենք երբեմն փայլատակող աստղերի վրա»,- ասաց ՀՖՖ նորընտիր նախագահը։

Ըստ Վանեցյանի, լուրջ ուշադրություն են դարձնելու կանանց ֆուտբոլի զարգացմանը։ Հավելեց՝ աշխատելու են թափանցիկ։ Նախքան ելույթը, «Ազատության» հարցին ի պատասխան՝ արդյո՞ք իրեն տեսնում է ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում և պատրաստ է ստանձնել այդ պաշտոնը, Վանեցյանն ասաց՝ այո, պատրաստ է ղեկավարել ֆեդերացիան։

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօրվա ժողովին չէր մասնակցում: Այսօր տեղի ունեցավ նաև ՀՖՖ գործկոմի անդամների ընտրությունը։

Տես նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG