Մատչելիության հղումներ

Չինաստանն ու Ռուսաստանը խստորեն դատապարտում են ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները


Ռուսաստանյան արտադրության Су-35 ռազմական օդանավ, արխիվ
Ռուսաստանյան արտադրության Су-35 ռազմական օդանավ, արխիվ

Չինաստանը ԱՄՆ-ին կոչ է անում չեղարկել պատժամիջոցները երկրի պաշտպանության նախարարության նկատմամբ, հակառակ դեպքում սպառնում «հետևանքներով»:

Պատժամիջոցների մասին որոշում է ընդունել ԱՄՆ Պետքարտուղարությունը՝ «խոշոր ծավալների գործարքների» համար, որոնք չինական կողմը կնքել է ռուսաստանյան «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ: Խոսքը Չինաստանի կողմից 10 Су-35 ռազմական օդանավերի և С-400 (S-400) զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման մասին է:

Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ը պատժամիջոց է կիրառում երրորդ երկրի նկատմամբ՝ ռուսաստանյան ռազմական կառույցների հետ համագործակցության համար: Նման պատժամիջոցների հնարավորությունը նախատեսված է «Պատժամիջոցների օգնությամբ ԱՄՆ-ի հակառակորդներին հակազդելու մասին» ամերիկյան օրենքով:

Չինաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնի որոշումը «խախտում է միջազգային հարաբերությունների հիմնարար սկզբունքները և լրջորեն վնասում երկկողմ հարաբերությունները»:

Ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարարությունը նույնպես մեկնաբանել է ԱՄՆ-ի որոշումը, որի համաձայն՝ «սև ցուցակում» են ներառվել 27 ռուսաստանցիներ և 6 ռուսաստանյան ընկերություններ, այդ թվում՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը, «Օբորոնլոգիստիկա» ընկերությունը և Ամուրի Կոմսոմոլսկի ավիագործարանը, ինչպես նաև ռուսաստանյան հատուկ ծառայությունների ենթադրյալ սպաներ:

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը «դատարկ ունայնություն» է որակել Վաշինգտոնի գործողությունները, Ռուսաստանին թելադրելու փորձ, կրակի հետ խաղ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG