Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցի Անկախության օրվա տոնակատարությանը


Ռոբերտ Քոչարյան, արխիվ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցի սեպտեմբերի 21-ին Հայաստանի Անկախության օրվա տոնակատարությանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Այսօր ավելի վաղ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակն էր «Ազատության»-ը փոխանցել, որ Տեր-Պետրոսյանը չի մասնակցի տոնակատարությանը։

Դեռևս պարզ չէ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի՞ միջոցառումներին, թե՞՝ ոչ։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն օրերս ասել էր, որ «անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG