Մատչելիության հղումներ

Իսրայելը հերքում է իր կապը Սիրիայում ռուսական ռազմական օդանավի կործանման հետ


Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման, արխիվ
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերման, արխիվ

Իսրայելը հայտարարում է, թե որևէ կապ չունի Սիրիայում շաբաթասկզբին ռուսական ռազմական ինքնաթիռի կործանման հետ, ինչի հետևանքով 15 ռուս զինծառայող է զոհվել:

Այսօր, առաջին անգամ անդրադառնալով միջադեպին, Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը պնդել է՝ Իլ-20-ը կործանվել է Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի «անպատասխանատու գործողությունների» պատճառով:

Սիրիան և Ռուսաստանը, մինչդեռ, կատարվածի մեջ մեղադրում են Իսրայելին: Մոսկվան հայտարարում է, թե Սիրիայի երկնքում հատուկ առաջադրանք կատարող իսրայելական կործանիչները թաքնվել են ռուսական օդանավի թիկունքում, և այդ պատճառով է այն հայտնվել Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերի թիրախում:

Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատար Ամիկամ Նորկինը կժամանի Մոսկվա՝ այս հարցով երկկողմ տարաձայնությունները քննարկելու, իսրայելական կողմի փաստարկները ներկայացնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG