Մատչելիության հղումներ

Իսրայելի օդուժի ղեկավարը մեկնում է Մոսկվա


Սիրիա - Իլ-20 օդանավը Հմեյմիմ ռազմակայանում, արխիվ
Սիրիա - Իլ-20 օդանավը Հմեյմիմ ռազմակայանում, արխիվ

Իսրայելական օդուժի ղեկավարը այսօր մեկնում է Մոսկվա, որտեղ կքննարկի Սիրիայում Ռուսաստանի հետախուզական օդանավի կործանման թեման:

Ռուսաստանը խոստովանել է, որ իր դաշնակից Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն են չկանխամտածված խոցել Իլ-20 ինքնաթիռը, սակայն մեղադրում է նաև Իսրայելին անխոհեմ գործողություններ իրականացնելու համար, որոնք բերել են ինքնաթիռի կործանմանը:

Սեպտեմբերի 18-ին Իսրայելը հայտարարել է, որ Սիրիայի հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային կայանները կրակ են բացել առանց թիրախների տարբերակման, չճշտելով՝ կա՞ արդյոք օդում ռուսական ինքնաթիռ։

Միջերկրական ծովի վրա Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Իլ-20 ինքնաթիռի խոցման հետևանքով 15 մարդ է զոհվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG