Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կարոլինայում «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Ջրհեղեղ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում, 16-ը սեպտեմբերի, 2018թ․
Ջրհեղեղ ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում, 16-ը սեպտեմբերի, 2018թ․

Հյուսիսային Կարոլինայում «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի:

Հոսանքազրկված է ավելի քան 890 հազար տուն, հարյուրավոր մարդիկ տարհանվել են, շուրջ 22 հազարը տեղափոխվել են հատուկ ստեղծված կացարաններ: ԱՄՆ իշխանությունները կոչ են անում բնակիչներին դեռևս չվերադառնալ իրենց տներ։

Փոթորիկը հասել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափամերձ Վիլմինգտոն քաղաք, որը 120 հազար բնակչություն ունի։ Փրկարարները փորձում են տարհանել մարդկանց, ինչպես նաև ջուր ու սնունդ հասցնել մնացողներին:

XS
SM
MD
LG