Մատչելիության հղումներ

«Ֆլորենս» փոթորիկի հետևանքով ԱՄՆ-ում առնվազն 5 մարդ է մահացել


ԱՄՆ - «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով Հյուսիսային Կարոլինա նահանգում ջրհեղեղ է սկսվում, 13-ը սեպտեմբերի, 2018թ․
ԱՄՆ - «Ֆլորենս» փոթորիկի հետևանքով Հյուսիսային Կարոլինա նահանգում ջրհեղեղ է սկսվում, 13-ը սեպտեմբերի, 2018թ․

«Ֆլորենս» փոթորիկի հետևանքով Միացյալ Նահանգներում առնվազն հինգ մարդ է մահացել: Հաղորդվում է, որ հոսանքազրկվել է ավելի քան 890 հազար տուն, հարյուրավոր մարդիկ տարհանվել են, շուրջ 22 հազարը տեղափոխվել են հատուկ ստեղծված կացարաններ:

Փոթորիկը հասել է ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի ափամերձ շրջաններ՝ հանգեցնելով հեղեղների: Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ ջրհեղեղները կարող են շարունակվել ևս մի քանի օր: Մասնագետներին անհանգստացնում է ոչ թե փոթորիկի ուժգնությունը, այլ դրա դանդաղ տեղաշարժը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG