Մատչելիության հղումներ

Արարատ Միրզոյանն ու Դեբորա Գրիսերին քննարկել են ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներում


Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերին:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, Միրզոյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հետ և նշել, որ իրականացվող ծրագրերը միանգամայն համահունչ են Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությանը և առաջնահերթություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես իրականացված ծրագրերը, արձանագրված արդյունքները, այնպես էլ առաջիկա ծրագրերը, որոնք նպաստելու են Հայաստանում տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարության զարգացմանը, հանրային կառավարման ոլորտում արդյունավետության բարձրացմանը, համայնքներում ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը և այլն:

Զրուցակիցները քննարկել են նաև ԱՄՆ ՄԶԳ աջակցությունն ընտրական գործընթացներում, կարևորվել է Երևանի ավագանու, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների ազատ և թափանցիկ անցկացումը:

Երևանի ավագանու ընտրույունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG