Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքի մոտ թույլ երկրաշարժ է գրանցվել


Երեկ տեղական ժամանակով ժամը 22:18 (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:18) Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.39 աստիճան և արևելյան երկայնության 45.99 աստիճան աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստանի Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1.9 մագնիտուդով երկրաշարժ:

ԱԻՆ հաղորդագրության համաձայն՝ ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 2-3 բալլ, երկրաշարժը զգացվել է Դաստակերտում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG