Մատչելիության հղումներ

Բակո Սահակյանն ու Զոհրաբ Մնացականյանը քննարկել են արտաքին քաղաքականության հարցեր


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:

Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։

Զոհրաբ Մնացականյանն այսօր Ղարաբաղում հանդիպել է նաև Մասիս Մայիլյանի և Ազային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG