Մատչելիության հղումներ

Պուտինը և Էրդողանը սեպտեմբերի 17-ին կքննարկեն իրավիճակը Սիրիայում․ Չավուշօղլու


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, Թեհրան, 7-ը սեպտեմբերի, 2018թ․
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտին և Ռեջեփ Էրդողան, Թեհրան, 7-ը սեպտեմբերի, 2018թ․

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի իրավիճակը Սիրիայում, այսօր հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Մինչ այդ, Սիրիայի հարցը այսօր Ստամբուլում կքննարկեն Ռուսաստանի, Գերմանիայի, Թուրքիայի և Ֆրանսիայի ղեկավարների օգնականները:

Սիրիայում հրադադար հաստատելու շուրջ անցյալ շաբաթ Թեհրանում եռակողմ բանակցություններ են վարել Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահները, որոնք, սակայն, հաջողության չեն հասել:

Անցած շաբաթվանից Սիրիայի կառավարական բանակը՝ ռուսական զինուժի աջակցությամբ, վերսկսել է Իդլիբի ռմբակոծումը, որը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG