Մատչելիության հղումներ

Հեյլի․ ԱՄՆ-ը խստորեն դեմ է Իդլիբում իրավիճակի ցանկացած սրացման


ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիկի Հեյլի, արխիվ

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին զգուշացրել է Ռուսաստանին ու Իրանին, որ Սիրիայում շարունակվող ռմբակոծությունները կարող են ծայրահեղ բացասական հետևանքներ ունենալ:

«Ժամանակն է, որ Ռուսաստանը դադարի վատնել մեր ժամանակը, կարևոր չէ՝ ինչ զինատեսակներ ու միջոցներ են գործադրվում, Միացյալ Նահանգները խստորեն դեմ է արտահայտվում Իդլիբում իրավիճակի ցանկացած սրացման», - հայտարարել է Հեյլին, զգուշացնելով՝ Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման դեպքում Վաշինգտոնը կտա համարժեք պատասխան:

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը, իր հերթին, հակադարձել է, թե Սիրիան քիմիական զենք չունի:

Անցած շաբաթվանից սիրիական բանակը՝ ռուսների աջակցությամբ, վերսկսել է Իդլիբի ռմբակոծումը, որը սիրիական ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին խոշոր բնակավայրն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG