Հայաստանի ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքով սահմանված կարգով և ժամկետում իր պաշտոնական www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրվել են Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների նախնական ցուցակները։
Ցուցակները տրամադրվել են նաև տեղամասային կենտրոնների տարածքները տիրապետողներին՝ տեսանելի վայրում փակցնելու համար։
«Ընտրողների ցուցակներում անճշտություններ հայտնաբերելու դեպքում կարող եք դիմել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել 011-37-02-36 հեռախոսահամարով, յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 9-18-ը», - ասված է հաղորդագրությունում: