Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը ծրագրում է այս շաբաթվա վերջին այցելել Մակեդոնիա՝ իր աջակցությունը հայտնելու այդ երկրի իշխանություններին:
Սեպտեմբերի 30-ին Մակեդոնիայում հանրաքվե է, որը նպատակ ունի փոխել երկրի անվանումը: Եթե այն հաջողությամբ անցնի և Հունաստանի հետ տարաձայնությունը վերանա, Մակեդոնիան հնարավորություն կստանա անդամակցել ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը: