Մատչելիության հղումներ

Ոստիկանություն․ Ընտրացուցակներում անճշտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը սեպտեմբերի 13-ն է


Հայաստան - Ընտրողների ցուցակներ ընտրատեղամասում, արխիվ
Հայաստան - Ընտրողների ցուցակներ ընտրատեղամասում, արխիվ

Հայաստանի ոստիկանությունը հայտարարում է, որ Ընտրական օրենսգրքի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հաստատված ժամանակացույցի համաձայն՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընտրողների ցուցակներում տեղ գտած անճտությունները վերացնելու համար դիմելու վերջնաժամկետը մինչև սեպտեմբերի 13-ն է (ներառյալ)։

Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում, այդ թվում նաև՝ դիմողի անձին չվերաբերող, քաղաքացին կարող է դիմել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կամ տարածքային անձնագրային ծառայություններ, ինչպես նաև զանգահարել «թեժ գիծ»՝ 011-37-02-36 հեռախոսահամարով։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 23-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG