Մատչելիության հղումներ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը ժամանում է Հայաստան


Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժան, արխիվ
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժան, արխիվ

Սեպտեմբերի 10-ից 14-ը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանը պաշտոնական այց կկատարի Հայաստան։ ԱԳՆ հաղորդմամբ՝ սեպտեմբերի 11-ին նախատեսված է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։

Գլխավոր քարտուղարը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովն անցկացվելու է Հայաստանում՝ այս տարվա հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG