Մատչելիության հղումներ

Ռուսաստանում բողոքի ակցիաների ժամանակ հազարից ավելի մարդ է ձերբակալվել


Ռուսաստան - Ոստիկանները ձերբակալում են ցուցարարին, Սանկտ Պետերբուրգ, 9-ը սեպտեմբերի, 2018թ․

1018 մարդ է ձերբակալվել երեկ Ռուսաստանի քաղաքներում երեկ կայացած բողոքի ակցիաների ժամանակ, որոնք ուղղված էին Կրեմլի նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների դեմ:

"ОВД-Инфо" տեղեկատվական կայքը մանրամասնում է, որ ձերբակալվածների այդ թիվը ստացվել է Ռուսաստանի 33 քաղաքներում իրավիճակի մոնիթորինգի արդյունքում:

Ամենից շատ ձերբակալվածներ եղել են Ռուսաստանի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Սանկտ Պետերբուրգում, ուր ոստիկանության բաժանմունք է տարվել բողոքի ակցիայի 452 մասնակից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG