Մատչելիության հղումներ

Այս շաբաթ Մոսկվայում կհանդիպեն ԱՄՆ և Ռուսաստանի էներգետիկայի նախարարները


ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերի, արխիվ
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիք Փերի, արխիվ

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայում հանդիպելու են Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի էներգետիկայի նախարարներ Ռիք Փերին ու Ալեքսանդր Նովակը:

Հուլիսին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումից հետո Փերին ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան է, ով այցելում է Մոսկվա:

Հաղորդվում է, որ երկու նախարարները քննարկելու են «Հյուսիսային հոսք-2» գազամուղի հարցը, որը Բալթիկ ծովի հատակով ռուսական գազը պետք է հասցնի Գերմանիա: ԱՄՆ-ը, Լեհաստանը, Բալթյան որոշ երկրներ ու Եվրամիության անդամ այլ պետություններ բարձրաձայնել են իրենց մտահոգությունն առ այն, որ կառուցելով նման գազամուղ՝ Կրեմլը կարող է հրաժարվել Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա անցնող գազամուղից, որն էլ ճնշման նոր լծակ կտա Մոսկվային Կիևի հետ բանակցություններում:

Մինչ Մոսկվա մեկնելը, նախատեսվում է, որ ժամեր անց Վաշինգտոնում Փերին կհանդիպի Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալիհի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG