Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետը վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան


Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ
Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձե, արխիվ

Վաղը՝ սեպտեմբերի 10-ին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն պաշտոնական այցով կժամանի Հայաստան, տեղեկացնում է Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջը։

Այցի շրջանակներում նախատեսվում է առանձնազրույց և ընդլայնված կազմով հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որին կհաջորդի երկու երկրների ղեկավարների հայտարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Ըստ հաղորդագրության, Վրաստանի վարչապետը կայցելի նաև հայոց Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր։

Այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Ազգային Ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ։

Ի պատիվ Վրաստանի վարչապետի նախատեսվում է պաշտոնական ընթրիք վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG