Մատչելիության հղումներ

Փաշինյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին՝ Անկախության օրվա կապակցությամբ


Բրազիլիայի նախագահ Միշել Տեմեր, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հարգելի պարոն նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Հայաստանի և Բրազիլիայի միջև ծավալվող արդյունավետ քաղաքական երկխոսությունը խարսխված է փոխադարձ հարգանքի և վստահության վրա, որն ամուր հիմք է հանդիսանում առավել ընդլայնելու և զարգացնելու մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ երկկողմ հարաբերություններում կարձանագրենք նորանոր ձեռքբերումներ՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG