Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան կոչ է անում Մոսկվային ընդունել Սկրիպալների թունավորման համոզիչ ապացույցները


Ոստիկանները Սկրիպալների տան մոտ, արխիվ
Ոստիկանները Սկրիպալների տան մոտ, արխիվ

Մեծ Բրիտանիան, իր դաշնակիցների աջակցությամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննադատել է Ռուսաստանին, Բրիտանիայում ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր վրա քիմիական հարձակման համար և կոչ արել Մոսկվային ընդունել «այդ հանցագործության համոզիչ ապացույցները»:

Սեպտեմբերի 6-ին Լոնդոնն Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել, որպեսզի տեղեկացնի Սկրիպալի գործով երկու կասկածյալների վերաբերյալ միջազգային հետախուզում հայտարարելու մասին:

Հայր և դուստր Սկրիպալների թունավորումից հետո Լոնդոնի և Մոսկվայի առանց այդ էլ լարված հարաբերությունները կտրուկ վատթարացան: Լոնդոնը համոզված է, որ Սկրիպալների թունավորումը ռուսներն են կազմակերպել, ռուսները դա անհիմն մեղադրանք են համարում:

Մեծ Բրիտանիայի դատախազությունը Սերգեյ և Յուլիա Սկրիպալներին թունավորելու մեջ կասկածում է Ռուսաստանի քաղաքացիներ Ալեքսանդր Պետրովին և Ռուսլան Բոշիրովին: Ըստ BBC-ի՝ Սոլսբերիում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են նրանց Սկրիպալների վրա հարձակումից առաջ:

Պետրովը և Բոշիրովը Մեծ Բրիտանիա են ժամանել մարտի 2-ին և 4-ին և Սկրիպալների թունավորումից անմիջապես հետո լքել են երկիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG