Մատչելիության հղումներ

Իրանը սպառնում է 2015-ի համաձայնագրի տապալման դեպքում վերսկսել իր միջուկային ծրագիրը


Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդի, արխիվ
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդի, արխիվ

Իրանը կվերսկսի իր միջուկային ծրագիրը և ուրանի հարստացումը բարձր մակարդակով, եթե Ռուսաստանը, Չինաստանը և եվրոպական տերությունները հետևեն Միացյալ Նահանգների օրինակին ու դուրս գան 2015 թվականին կնքված միջուկային համաձայնագրից: Այդ մասին տեղական լրատվամիջոցներից մեկով հայտարարել է երկրի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քամալվանդին՝ նշելով, որ պայմանագիրը ստորագրելուց հետո Իրանը այդ ոլորտում համեմատական առաջընթաց է արձանագրել:

Ուրանի բարձր մակարդակով հարստացումն անհրաժեշտ է այն միջուկային զենքերում օգտագործելու համար:

Չորս ամիս առաջ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը խզել է միջուկային պայմանագիրը Իրանի հետ:

Անցած շաբաթ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենին հայտարարել է, որ պաշտոնական Թեհրանը պետք է պատրաստ լինի «մի կողմ դնել» այդ պայմանագիրը, եթե այն այլևս չի բխում երկրի շահերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG