Մատչելիության հղումներ

ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետն ազատվել է պաշտոնից


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ԶՈՒ գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետ Կամո Քոչունցն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հրամանագրում մասնավորապես, ասվում է. - «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG