Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Ճապոնիայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կհաստատվի


«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավ, արխիվ
«Ադրբեջանական ավիաուղիներ»-ի օդանավ, արխիվ

Ադրբեջանի և Ճապոնիայի միջև առաջիկայում ուղիղ ավիահաղորդակցություն կհաստատվի: Այդ մասին երկու երկրների արտգործնախարարները պայմանավորվել են չորեքշաբթի օրը Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում:

Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոն Բաքվում հայտարարել է, որ Տոկիոն որոշել է դյուրացնել վիզային ռեժիմը ադրբեջանցիների համար, փոխանցում է Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչությունը:

Ադրբեջանցի և ճապոնացի նախարարները քննարկել են նաև նավթային ոլորտում համագործակցության հարցեր: Ըստ ադրբեջանական պաշտոնական աղբյուրների՝ ներկայումս այդ երկրում աշխատում է մոտ երեք տասնյակ ճապոնական ընկերություն: Նախարար Էլմար Մամեդյարովի խոսքով՝ Ճապոնիան Ադրբեջանում ընդհանուր առմամբ 7 միլիարդ դոլարի ներդրում է կատարել, որից 100 միլիոնը՝ նավթային ոլորտում:

Ճապոնիայի արտգործնախարարը Ադրբեջան է մեկնել Հայաստանից, որտեղ նույնպես բարձր մակարդակի պաշտոնական հանդիպումներ է ունեցել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG