Մատչելիության հղումներ

Գերմանիան ցանկանում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ․ Մաաս


Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաաս, արխիվ

Գերմանիայի արտգործնախարարի խոսքով՝ Բեռլինը ցանկանում է շարունակել աշխատանքը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ: Հայկո Մաասը այդ մասին հայտարարել է չորեքշաբթի օրը Թուրքիա մեկնելուց առաջ, որտեղ երկօրյա այցի ընթացքում պլանավորում է հանդիպել նախագահ Ռեջեփ Էրդողանի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Անկարայի հետ կառուցողական հարաբերությունները, ըստ Մաասի, Գերմանիայի ռազմավարական շահերից են բխում, քանի որ «Թուրքիան կարևոր հարևան և գործընկեր է»:

Գերմանիայի արտգործնախարարի այցը տեղի է ունենում երկու երկրների միջև խորը տարաձայնությունների ֆոնին: Անցյալ տարի Էրդողանը պաշտոնական Բեռլինին մեղադրել է «նացիստական գործելաոճի» մեջ, երբ թուրք նախարարներին արգելվել էր հանրահավաք անցկացնել Գերմանիայում:

ՆԱՏՕ-ի կազմում երկու դաշնակիցների հարաբերությունները է՛լ ավելի սրվեցին Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների պատճառով, ինչը Բեռլինը քաղաքական է որակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG