Մատչելիության հղումներ

Գերմանիայի ԱԳ նախարարը վաղը կժամանի Թուրքիա


Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաաս, արխիվ
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաաս, արխիվ

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը սեպտեմբերի 5-6-ը կայցելի Թուրքիա:

Թուրքիայի արտգործնախարարության փոխանցմամբ, աշխատանքային այցի շրջանակում Մաասը հանդիպումներ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմի և ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: Թուրք-գերմանական հարաբերությունների հետ մեկտեղ քննարկվելու են նաև Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը, միջազգային օրակարգին առնչվող և տարածաշրջանային հարցեր:

Գերմանացի նախարարը թուրք գործընկերոջ հետ Ստամբուլում մասնակցելու է գերմանական լիցեյի հիմնադրման 150-ամյակին և նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG