Մատչելիության հղումներ

Թրամփը այս ամիս նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Իրանի հարցով


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս ամիս նախագահելու է Իրանի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Նյու Յորքում համաշխարհային առաջնորդների ամենամյա հավաքի ժամանակ` ներկայացնելու պաշտոնական Թեհրանի նկատմամբ իր դժգոհությունները:

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Նիքի Հեյլին այդ մասին հայտնել է երեկ, երբ Միացյալ Նահանգները ստանձնել է նախագահությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ վերջին մեկ տարում Իրանի դեմ պատժամիջոցների կիրառման անհաջող ջանքեր էր գործադրում:

Հեյլին և Թրամփը բազմիցս քննադատել են Իրանին, մեղադրելով Սիրիայում և Եմենում պատերազմներին միջամտելու և 2015 թվականի միջուկային համաձայնագիրը խախտելու համար, որից ԱՄՆ նախագահը հրաժարվեց այս տարվա մայիսին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG