Մատչելիության հղումներ

ՊԲ զինծառայող է մահացել, նախնական վարկածը ինքնասպանությունն է․ ԼՂ ՊՆ


ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ
ԼՂ ՊԲ զինծառայողը մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Երեկ ժամը 21-ի սահմաններում, Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս ամբողջությամբ չպարզված հանգամանքներում մահացել է ՊԲ 22-ամյա զինծառայող Վանիկ Արթուրի Գևորգյանը: Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նախնական վարկածը ինքնասպանությունն է, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG