Մատչելիության հղումներ

Պայթյուն, հրդեհ Գերմանիայի հարավում գործող նավթավերամշակման գործարանում, կան վիրավորներ


Գերմանիայի հարավում գտնվող Ինգոլշտադթ քաղաքի նավթավերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով 8 մարդ վիրավորվել է, հրշեջները ջանքեր են գործադրում հրդեհը մարելու համար։

Մերձակա տարածքներից հարյուրավոր քաղաքացիներ են էվակուացվել։

Բավարական այդ քաղաքի իշխանությունները բնակիչներին հորդորում են փակ պահել իրենց դռներն ու լուսամուտները ծխից պաշտպանվելու համար։

«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են», ֊ տեղեկացնում են իշխանությունները՝ նշելով, որ տեղում աշխատում է շուրջ 200 հրշեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG