Մատչելիության հղումներ

Ճապոնիայի արտագործնախարարը կժամանի Հայաստան


Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կանո, արխիվ
Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կանո, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հրավերով՝ սեպտեմբերի 2-ից 4-ը պաշտոնական այցով Հայաստան կժամանի Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տարո Կանոն։

Ըստ հաղորդագրության, Ճապոնիայի արտաքին գործերի նախարարին կընդունեն Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սեպտեմբերի 3-ին նախատեսված են Զոհրաբ Մնացականյանի և Տարո Կանոյի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։

Ճապոնիայի ԱԳ նախարարը կայցելի նաև Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG