Մատչելիության հղումներ

Գերմանացի լրագրողը դատի է տվել Թուրքիային՝ իրեն ապօրինի կալանավորելու համար


Դենիզ Յուչելը Ստամբուլում, արխիվ
Դենիզ Յուչելը Ստամբուլում, արխիվ

Ծագումով թուրք, գերմանացի լրագրող Դենիզ Յուչելը դատական հայց է ներկայացրել Թուրքիայի իշխանությունների դեմ՝ իրեն ապօրինի կալանավորելու համար:

Գերմանական Die Welt պարբերականի թղթակիցը ազատազրկվել էր անցած տարվա փետրվարին և մոտ մեկ տարի անցկացրել թուրքական բանտում՝ ահաբեկչությանն առնչվող մեղադրանքներով:

Այժմ նա մեկ միլիոն թուրքական լիրայի՝ 152 հազար դոլարի փոխհատուցում է պահանջում Անկարայից, հաղորդել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը:

Ակնկալվում է, որ հայցի քննությունը կսկսվի սեպտեմբերի 25-ին Ստամբուլի դատարանում:

Լրագրողը կալանքից ազատվել և Բեռլին էր վերադարձել ամիսներ առաջ՝ Գերմանիայի իշխանությունների շարունակական ճնշումներից հետո: Նրա դեմ հարուցված քերական գործը, սակայն, չի կարճվել, դատաքննությունը շարունակվում է հեռակա կարգով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG