Մատչելիության հղումներ

Պաշտոնական Բաքուն «ծաղրածու և խեղկատակ» է որակել Լեռնային Ղարաբաղ այցելող պաշտոնյաներին


Տեսարան Բաքվից
Տեսարան Բաքվից

Նախօրեին մի խումբ եվրոպացի պատգամավորներ՝ գերմանացի օրենսդիր Մարտին Զոննեբորնի գլխավորությամբ, այցելել էին Լեռնային Ղարաբաղ և հանդիպել տեղի իշխանությունների հետ:

Ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է. - «Ծաղրածուների ու խեղկատակների հյուրախաղերը Ադրբեջանի գրավյալ տարածքներում շարունակվում են, և դրանցից հերթականը Մարտին Զոննեբորնի այցն էր»:

Ավելի վաղ գերմանացի մեկ այլ պատգամավորի՝ Ալբերտ Վայլերի՝ Ղարաբաղ կատարած այցի պատճառով դիվանագիտական սկանդալ էր ծագել Գերմանիայի և Ադրբեջանի միջև: Բաքուն հրաժարվել էր մուտքի արտոնագիր տալ Բունդեսթագի պատգամավորին, երբ վերջինս ցանկացել էր Ադրբեջան այցելել՝ կանցլեր Անգելա Մերկելի պատվիրակության կազմում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG