Մատչելիության հղումներ

Անահիտ Թարխանյանը ԿԸՀ ներկայացրեց գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը


«Երևանի հանրություն» դաշինքի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը ​Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

«Շատ լավ տրամադրությամբ ենք եկել, դեպի առաջ և հաղթանակ», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Թարխանյանը՝ շարունակելով. - «47 հոգանոց ցուցակ ունենք։ Մեր կարգախոսն է՝ «Երևանի հանրույթուն՝ ի շահ հարազատ քաղաքի»։ Պետք է ընտրեն մեզ, որովհետև ներկայացնում ենք Երևանի հանրությունը»։

Թե ո՞ւմ են համարում մրցակից, Թարխանյանն ասաց, որ այդ մասին կխոսեն, երբ հրապարակվեն բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերը։

Այսօր 18։00-ին լրանում է Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների առաջադրման վերջնաժամկետը։

Փաստորեն 16:45-ի դրությամբ անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ԿԸՀ են ներկայացրել «Լույս», «Երևանի հանրություն» դաշինքները, «Ժառանգություն», «Ռեֆորմիստներ»-ի կուսակցությունները։

Սեպտեմբերի 23-ին նշանակված ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել է 10 քաղաքական ուժ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG