Մատչելիության հղումներ

Պուտինը տեսաուղերձով անդրադարձել է կեսաթոշակային բարեփոխումների խնդիրներին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսաուղերձով անդրադարձել է կենսաթոշակային բարեփոխումներին և հայտարարել, որ թոշակի անցնելու տարիքը կանանց համար կերկարաձգվի ոչ թե 8 տարով, ինչպես առաջարկել է կառավարությունը՝ այլ 5 տարով. կանայք թոշակի կգնան 60 տարեկան հասակում, նախատեսված 63-ի փոխարեն: Տղամարդկանց համար մեղմացում չի հայտարարվել՝ նրանք թոշակի են անցնելու 65 տարեկանում:

Պուտինն ասել է, որ կեսաթոշակային բարեփոխումները հնարավոր չէ հետաձգել, քանի որ մի քանի տարի անց թոշակային հիմնադրամի գումարները չեն բավարարի թոշակները վճարելու համար:

Թոշակի անցնելու տարիքը բարձրացնելու Ռուսաստանի իշխանությունների որոշման դեմ վերջին ամիսներին երկրով մեկ բողոքի ցույցեր են անցկացվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG