Մատչելիության հղումներ

Պուտինն արդարացրեց կառավարությանը, բայց առաջարկեց կանանց կենսաթոշակային տարիքի շեմ սահմանել ոչ թե 63-ը, այլ 60-ը


Վլադիմիր Պուտին, արխիվ
Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հատուկ ուղերձով դիմել է բնակչությանը՝ իր խոսքում փորձելով հիմնավորել երկրում բողոքի մեծ ալիք բարձրացրած՝ Կենսաթոշակային բարեփոխումների օրինագծի անհրաժեշտությունը: Պուտինը բացատրել է, թե ինչու ինքը, նախկինում կենսաթոշակի անցնելու շեմի բարձրացման նախաձեռնությանը դեմ լինելով, այժմ համաձայնել է կառավարության այդ նախաձեռնությանը:

«Իհարկե, արարացի չէ, որ տղամարդկանց համար տարիքային շեմը բարձրանա 5, իսկ կանանց համար՝ 8 տարով»,- իր խոսքում, մասնավորապես, ասել է ՌԴ նախագահը՝ առաջարկելով կանանց համար կենսաթոշակային տարիքի անցման շեմ հաստատել ոչ թե 63, այլ 60 տարին:

Պուտինը սոցիալական աջակցությանն առնչվող մի քանի այլ առաջարկներ էլ է արել: Ըստ այդմ՝ արգելվելու է նախակենսաթոշակային տարիքի քաղաքացիներին ազատել աշխատանքից, պահպանվելու են նաև նրանց համար սահմանված սոցիալական արտոնությունները։

Փորձագետները մինչ Պուտինի կողմից ուղերձի հղումն ակնկալում էին, որ նա կառաջակի այդ հարցը դնել հանրաքվեի կամ պաշտոնանկ անել կառավարության ղեկավարին՝ Դմիտրի Մեդվեդևին՝ չեղարկելով արդեն իսկ Պեդումայում առաջին ընթերցմամբ ընդունված վիճահարույց օրինագիծը։ Պուտինը, սակայն, իր ուղերձում հայտարարեց, որ կառավարությունն «ամեն ինչ ճիշտ է անում, և Ռուսաստանը, ունենալով դեմոգրաֆիական խնդիրներ, չի կարող խուսափել կենսաթոշակային ռեֆորմից»։

Ավելի վաղ ՌԴ իշխանությունների ներկայացուցիչները վկայաբերում էին եվրոպական որոշ երկրների օրինակը, որոնցում կենսաթոշակի անցնելու տարիքն ավելի բարձր է, քան Ռուսաստանում: Սակայն, ՌԴ-ում բարեփոխումների այդ փաթեթին ընդդիմացողները հակադարձում են՝ վիճակագրական տվյալների համաձայն՝ Ռուսաստանում տղամարդկանց մոտ կեսը մահանում է մինչև 65 տարեկան դառնալը:

Հիշեցնենք՝ Ռուսաստանի կառավարության այս մտադրությունը բողոքի և դժգոհություների մեծ ալիք է բարձրացրել ողջ երկրում: Ռուսաստանյան մի շարք քաղաքներում տեղի են ունեցել բողոքի ցույցեր: Այս ծրագրին դեմ է հատկապես Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը, ինչի մասին ՌԴԿԿ-ն պարբերաբար հանդես է գալիս հայտարարություններով: Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ևս իր համակիրն կոչ է արել սեպտեմբերի 9-ին Մոսկվայում բողոքի երթ իրականացնել: Ինքը՝ Նավալնին, սակայն, օրերս հերթական անգամ ձերբակալվել է և, հավանաբար, անձնապես չի կարողանա մասնակցել այդ երթին:

Ռուսաստանի իշխանութունները, սակայն, Նավալնիի՝ Մոսկվայի կենտրոնում նախատեսած երթը չեն արտոնել, նաև չեն առաջարկել այլըտնրանքային երթուղիներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG