Մատչելիության հղումներ

Այսօրվանից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների նոր փաթեթը


Այսօր ուժի մեջ է մտել Ռուսաստանի դեմ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների նոր խմբաքանակը:

Դրանց կիրառման մասին Վաշինգտոնը հայտարարել էր ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր` Մեծ Բրիտանիայում տեղի ունեցած թունավորումից հետո:

Պատժամիջոցների նոր փաթեթով արգելվում է Ռուսաստանին ուղղակի արտաքին օգնության, վարկերի և վարկային երաշխիքների տրամադրումը:

Եթե առաջիկա ամիսներին Ռուսաստանը հանդես չգա քիմիական և բակտերիոլոգիական զենքի չկիրառման հստակ երաշխիքներով` նոր պատժամիջոցներ կսահմանվեն, որոնցով կարգելվեն ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավերի թիռչքները դեպի ամերիկյան օդանավակայաններ, ինչպես նաև կտրուկ կերպով կկրճատվեն երկկողմ առևտրի ծավալները ԱՄՆ և Ռուսաստանի միջև:

Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների առաջին փաթեթն ուժի մեջ է մտել օգոստոսի 22-ին։ Ըստ այդմ արգելվում է Ռուսաստան արտահանել ամերիկյան տեխնոլոգիաներ, էլեկտրոնիկա, երկակի կիրառման նշանակության, ինչպես նաև էներգետիկ ոլորտի սարքավորումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG