Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետին՝ Անկախության օրվա կապակցությամբ


Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին, արխիվ
Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, ուղերձում, մասնավորապես, ասված է. - «Հարգելի պարոն վարչապետ, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ միջկառավարական համատեղ ակտիվ աշխատանքը կնպաստի Հայաստանի ու Մոլդովայի միջև փոխգործակցության հետագա ամրապնդմանը և նպաստավոր պայմաններ կստեղծի առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում նոր հեռանկարային նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրի զարգացման համար»:

Նիկոլ Փաշինյանն իր բարեմաղթանքներն է հղել Պավել Ֆիլիպին և Մոլդովայի բարեկամ ժողովրդին:

Իսկ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG