Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի կապակցությամբ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի միջև փոխշահավետ համագործակցությանը, հումանիտար կապերի խորացմանն ուղղված հետագա քայլերը թույլ կտան երկու երկրների հարաբերություններն առավել բարձր մակարդակի հասցնել:

Նա իր բարեմաղթանքներն է հղել նախագահ Դոդոնին և Մոլդովայի բարեկամ ժողովրդին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG