Մատչելիության հղումներ

Օգոստոսի 28-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան


Ազգային ժողովի շենքը Երևանում
Ազգային ժողովի շենքը Երևանում

Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին` ժամը 11:00-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով, ասված է Ազգային ժողովի հաղորդագրությունում։

Անցած հինգշաբթի օրը կառավարությունն առաջարկեց Ազգային ժողովին նախագահ Արա Բաբլոյանին օգոստոսի 28-ին արտահերթ նստաշրջան հրավիրել՝ օրակարգում ունենալով «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչև 210 մլն խմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG