Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկեց ԱԺ-ին օգոստոսի 28-ին արտահերթ նստաշրջան հրավիրել


Կառավարության շենքը Երևանում
Կառավարության շենքը Երևանում

Կառավարությունն առաջարկեց Ազգային ժողովին նախագահ Արա Բաբլոյանին օգոստոսի 28-ին ժամը 11-ին արտահերթ նստաշրջան հրավիրել։

Օրակարգում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծն է, որով նախատեսվում է Սևանա լճից ջրառի չափը 2018 թվականի համար 170 մլն խմ-ից դարձնել մինչև 210 մլն խմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց, որ գաղափար կար արտահերթ նստաշրջանն ավելի շուտ հրավիրել։

«Ես ԱԺ նախագահի հետ զրույց ունեցա և ավելի նպատակահարմար համարվեց ամսի 28-ը, որովհետև ֆորմալ մինչև ամսի 26-ը պատգամավորները գտնվում են արձակուրդում և նրանցից շատերը գուցե հնարավորություն չունենան ներկա գտնվել նիստին, դրա համար երաշխավորված ժամկետը, որ պատգամավորները վերադարձած կլինեն օգոստոսի 28-ն է», - ասաց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG