Մատչելիության հղումներ

Իրանում երկրաշարժից տուժած քաղաքացիների թիվը հասել է մոտ 250-ի․ IRNA


Փրկարարները երկրաշարժից տուժած քաղաքացուն տեղափոխում են շտապօգնության ավտոմեքենա, Իրան, 26-ը օգոստոսի, 2016թ․
Փրկարարները երկրաշարժից տուժած քաղաքացուն տեղափոխում են շտապօգնության ավտոմեքենա, Իրան, 26-ը օգոստոսի, 2016թ․

Իրանում երկրաշարժից տուժած քաղաքացիների թիվը հասել է 241-ի, կա երկու զոհ, հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել էր, որ այսօր, ժամը 09։03-ին ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.660 և արևելյան երկայնության 46.280 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Քերմանշահ քաղաքից 81 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.0 մագնիտուդով երկրաշարժ:

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալլ:

Հաղորդվում էր երկու զոհի, 100-ից ավելի վիրավորի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG