Մատչելիության հղումներ

Ռուսաստանն ակտիվացնում է առևտրում ԱՄՆ դոլարի օգտագործումը դադարեցնելու ջանքերը


Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանը՝ ի պատասխան ԱՄՆ նոր պատժամիջոցների, խոստանում է արագացնել իր ջանքերը` Չինաստանի և Իրանի հետ միասին դադարեցնելու միջազգային առևտրում ԱՄՆ դոլարի օգտագործումը, մասնավորապես, նավթի վաճառքներում, որոնք շատ կարևոր են Մոսկվայի և Թեհրանի համար:

Օգոստոսի 23-ին «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է. - «Ժամանակն է, որպեսզի մենք խոսքից անցնենք գործողությունների և ազատվենք դոլարից, որպես փոխադարձ վճարման միջոց, ու փնտրեք այլընտրանքներ»։

Ռյաբկովը հավելել է. - «Փառք Աստծո, դա տեղի է ունենում, և մենք կարագացնենք այս աշխատանքը»։

Նա նշել է, որ ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցների աճող ցանկի այլ միջոցներ ևս կձեռնարկեն:

Սկրիպալների թունավորման գործի հետ կապված Ռուսաստանի հանդեպ ԱՄՆ նոր պատժամիջոցներն ​ուժի մեջ են մտել օգոստոսի 22-ից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG