Մատչելիության հղումներ

Դիվանագիտական աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ Անդրանիկ Մանուկյանի դիմումն ԱԳՆ-ն դեռ չի ստացել


Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյան, արխիվ

Դիվանագիտական աշխատանքը դադարեցնելու վերաբերյալ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանի դիմումը արտգործնախարարությունը դեռ չի ստացել։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց Հայաստանի արտաքին գերատեսչության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

«Դեսպանների նշանակումը և հետկանչումը բնականոն գործընթաց է։ Օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարները հետկանչման ընթացակարգը կարգավորվում է Դիվանագիտական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքով, որը հասանելի է բոլորին։ Նմանօրինակ դիմումի ներկայացման մասին տեղեկություն արտգործնախարարությունը չունի», - ասաց Մանուկյանը։

Անդրանիկ Մանուկյանը երեկ ուշ երեկոյան ֆեյսբուքյան իր էջում գրել էր դիվանագիտական աշխատանքը դադարեցնելու մասին։

«Ես որոշել եմ թողնել դիվանագետի իմ աշխատանքը: Վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևանին՝ խնդրանքով ինձ հետ կանչել: Ամեն անգամ մերժում եմ ստացել։ Վերջին անգամ դիմել եմ այս տարվա մայիսին, հուսով եմ՝ այս անգամ դրական պատասխան կստանամ։ Այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է երիտասարդներին աճելու և կայանալու ճանապարհ տալու ժամանակը», - գրել էր դեսպանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG