Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է իր դիվանագիտական աշխատանքը դադարեցնելու մասին։
Ֆեյսուքյան իր էջում դեսպանը, մասնավորապես, գրել է. - «Ես որոշել եմ թողնել դիվանագետի իմ աշխատանքը: Վերջին տարիներին ես մի քանի անգամ դիմել եմ Երևանին՝ խնդրանքով ինձ հետ կանչել: Ամեն անգամ մերժում եմ ստացել։ Վերջին անգամ դիմել եմ այս տարվա մայիսին, հուսով եմ՝ այս անգամ դրական պատասխան կստանամ։ Այժմ Հայաստանում որակապես այլ իրավիճակ է, և ես անկեղծորեն կարծում եմ, որ եկել է երիտասարդներին աճելու և կայանալու ճանապարհ տալու ժամանակը»:
Նշենք, որ Մանուկյանը 2010 թվականից Ուկրաինայում Հայաստանի դեսպանն է։