Մատչելիության հղումներ

Փոլ Մանաֆորտը մեղավոր է ճանաչվել հարկերից խուսափելու և բանկային խարդախությունների համար


Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտ, արխիվ
Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտ, արխիվ

ԱՄՆ-ը դատարանը նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտին մեղավոր է ճանաչել հարկերից խուսափելու և բանկային խարդախությունների համար։

Օգոստոսի 21-ին Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում դատավճիռը կայացվեց նույն օրը, երբ Թրամփի երկարամյա անձնական փաստաբանն ընդունեց մեղադրանքները քարոզարշավի ժամանակ իրականացված ֆինանսական չարաշահումների և այլ քրեական հանցագործությունների վերաբերյալ:

Երկու դեպքն էլ մատնանշում են, որ Թրամփը շարունակում է բախվել իրավական խնդիրների։

Երկուսն էլ կապված են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննության հետ։ Նա հետաքննություն է անցկացնում Թրամփի և Ռուսաստանի պաշտոնյաների հնարավոր համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև Ռուսաստանի միջամտությանը ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG