Մատչելիության հղումներ

Մանաֆորթի բիզնես գործընկերը նրա դեմ ցուցմունքներ է տվել դատարանում


Փոլ Մանաֆորթ, արխիվ
Փոլ Մանաֆորթ, արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրարշավի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի բիզնես գործընկերը մանրամասն պատմել է, թե ինչպես է նրան օգնել թաքցնել ուկրաինական հաճախորդներից ստացած միլիոնավոր դոլարները։

Երեկ դատարանում Ռիկ Գեյթսը ցուցմունք է տվել առ այն, որ ուկրաինացի հարուստ գործարարները միլիոնավոր դոլարներ են վճարել Փոլ Մանաֆորթին քաղաքական խորհրդատվության համար։ Ըստ նրա ցուցմունքների, գումարները հիմնականում փոխանցվել են Մանաֆորթի՝ Կիպրոսում բացված բանկային հաշվին։

Միացյալ Նահանգների նախագահի 2016 թվականի ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը հետաքննող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի քննչական խումբը Փոլ Մանաֆորթին մեղադրում է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մատուցած խորհրդատվական ծառայություններից ստացած տասնյակ միլիոնավոր դոլարները թաքցնելու, հարկային պարտավորությունները չկատարելու մեջ: Դատավարությունը մեկնարկել է անցած շաբաթ Վիրջինիայի դաշնային դատարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG