Մատչելիության հղումներ

ՃՏՊ Թբիլիսիում. տուժել են ՀՀ քաղաքացիներ. ԱԻՆ


Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության
Լուսանկարը՝ Արտակարգ իրավիճակների նախարարության

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 22-ին, ժամը 04։26-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են Mercedes մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ. ) և ВАЗ 21-06 մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են Հայաստանի քաղաքացիներ:

Ըստ հաղորդագրության, ВАЗ 21-06 մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Ս.-ն և Է. Բ.-ն հոսպիտալացվել են «Միխայելովսկոյե» և «Լացետի» բժշկական կենտրոններ, իսկ Mersedes մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. և Ա. Ն.-երը, Դ. Չ.-ն, Թ. Պ.-ն տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից։

Օրեր առաջ Թբիլիսիում ճանատրանսպորտային մեկ այլ պատահարից Հայաստանի 9 քաղաքացի է տուժել, տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG