Մատչելիության հղումներ

ՃՏՊ Թբիլիսիում. տուժել են ՀՀ քաղաքացիներ. ԱԻՆ


Տեսարան Թբիլիսիից

Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին, ժամը 05:14-ին Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Ելյավա» շուկայի մոտակայքում, բախվել են Mercedes Minivan մակնիշի և Mercedes CLK մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները:

Ըստ տեղեկատվության, Mersedes CLK մակնիշի վարորդը, Մանե Խաչատրյանը (ծնված 2011 թ.), Արամ Խաչատրյանը (ծնված 1981 թ.), Արփինե Մամյանը (ծնված 1986 թ.). Մարիա Հանյանը (ծնված 1989 թ.), Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.) և հայաստանի Հանրապետության ևս 3 քաղաքացիներ հոսպիտալացվել են Թբիլիսի քաղաքի «Ռեսպուբլիկանսկոյե», «Խուդուշարի», «Թբիլիսկոյե», «Ցենտրալնոյե» և «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ներ:

ԱԻՆ-ը նշում է, որ ստացված տեղեկությունը փոխանցվել է Հայասատանի ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Արտաքին գործերի նախարարության, Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Առողջապահության նախարարության ներկայացուցիչներին:

Ժամը 08:17-ին կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ, ով հաղորդել է, որ Արփինե Մամյանը գտնվում է «Ռեսպուբլիկանսկոյե» ԲԿ-ում, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Արամ Խաչատրյանը և Անի Ավանեսյանը գտնվում են «Խիրուրգիչեսկոյե Նացիոնալնոյե» ԲԿ-ում: Արամ Խաչատրյանի վիճակը գնահատվել է ծանր, իսկ Անի Ավանեսյանինը՝ բավարար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG