Անկարան պաշտոնապես դիմել է Առևտի համաշխարհային կազմակերպությանը՝ բողոքարկելով Թուրքիայից պողպատի ու ալյումինի ներմուծման մաքսադրույքները բարձրացնելու Վաշինգտոնի որոշումը:
Թուրքիան պնդում է, որ Վաշինգտոնի որշումը հակասում է ԱՀԿ-ի 1994 թվականի համաձայնագրի որոշ դրույթներին;
Ըստ ընթացակարգի, պաշտոնական դիմումից հետո, եթե Անկարան ու Վաշինգտոնը 60 օրվա ընթացքում համաձայնության չհասնեն, ապա հարցը կդառնա ԱՀԿ-ի վիճաբանությունների դեպարտամենտի քննարկման առարկա:
Թուրքիայում ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատազրկելուց հետո, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 10-ին հայտարարեց, որ արտոնել է բարձրացնել Թուրքիայից ներմուծվող պողպատի ու ալյումինի մաքսադրույքները:
Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի խոսնակն ասել է, որ այդ մաքսադրույքների բարձրացումն ուղղակիորեն չի առանչվում Բրանսոնի գործին, այլ դիտարկվում է որպես ազգային անվտանգության հարց: